04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Հունիսի 16-ին կայացավ Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականցանող խմբի հերթափոխը: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած մեր հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները:
Իսկ Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան: