կարևոր
603 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-17 14:28

Չի կարելի սեփական իշխանությունը պահպանելու գնով ամեն ինչ քողարկել. Արծվիկ Մինասյան

Չի կարելի սեփական իշխանությունը պահպանելու գնով ամեն ինչ քողարկել. Արծվիկ Մինասյան

Պատասխանատվության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ հասարակության ուշադրության շեղման գործողություններ, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։

«Արտակարգ դրության երկարացում՝ որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի բացակայությամբ, փոխարենը տեսնում ենք քաղաքական իրավունքների զանգվածային ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ չի կարող երկիրը զարգացում ունենալ, եթե իշխանության մերժողական, արհամարհական վարքագիծը շարունակի պահպանվել։