29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Պատասխանատվության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ հասարակության ուշադրության շեղման գործողություններ, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։
«Արտակարգ դրության երկարացում՝ որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի բացակայությամբ, փոխարենը տեսնում ենք քաղաքական իրավունքների զանգվածային ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Տնտեսագետի գնահատմամբ՝ չի կարող երկիրը զարգացում ունենալ, եթե իշխանության մերժողական, արհամարհական վարքագիծը շարունակի պահպանվել։