կարևոր
1167 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 14:17

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները․ Արսեն Թորոսյան

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները․ Արսեն Թորոսյան

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:

Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:

Անխտիր բոլորս պետք է.

  •  կրենք բժշկական դիմակ ամենուր,
  • հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,
  • պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձնանցից»,- գրել է նա։
  • Image may contain: text