կարևոր
1849 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-17 13:58

Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է դատական նիստին:

Հունիսի 15-ի դատական նիստին Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Այնուհետև նիստը հետաձգվել էր, քանի որ նիստին ներկա չէր Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը, ով ևս պետք է ներկայացներ իր վերաքննիչ բողոքը։ Բացի այդ՝ տուժող կողմը չէր ստացել վերաքննիչ բողոքները, ուստի դատավոր Արսեն Նիկողոսյանի աշխատակազմը կտրամադրի տուժող կողմին բողոքների օրինակները։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։