27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քարաթափումների հետեւանքով Արզնի 1 եւ 2 ջրատարները տեղաշարժվել են, եւ ամեն պահի կարող է առաջանալ խողովակների խզում՝ իր բարդ հետեւանքներով։
«Մեր մասնագետների եւ խորհրդատվական ծառայություն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ քննարկման արդյունքում որոշվեց հետագա վթարային իրավիճակից խուսափելու համար իրականացնել Արզնիի 2-ջրատարների վթարի կանխարգելման աշխատանքներ՝ ջրատարների վթարի դեպքում Երեւանը երկարատեւ չջրազրկելու համար։
Հաշվի առնելով լավագույն արդյունաբերական պրակտիկան եւ կիրառվող տեխնիկական ստանդարտներն ու ինժեներական պահանջները՝ «Վեոլիա Ջուր»–ը միջոցներ է ձեռնարկում քաղաքացիներին նվազագույն անհարմարություն պատճառելու եւ վթարի կանխարգելման աշխատանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։