16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե որքանով է իրավաչափ արտակարգ դրության օրերին հավաքների կազմակերպման արգելք սահմանելու մասին կառավարության որոշումը:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Անհրաժեշտ չափով պատգամավորների ստորագրություններ հավաքելուց հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը»,- ասաց Տոնոյանը:
Նա նշեց, որ իրենց խմբակցության պատգամավորների ձայները բավարար չեն ՍԴ դիմելու համար, ուստի ստորագրություններ հավաքելու հարցում դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակ հավաքներ անցկացնելը և դրանց մասնակցելն արգելված է:
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: