24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ցանկանում է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել:
Հունիսի 17-ին խորհրդարանում այս մասին լրագրողներին ասաց խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
«Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնելու է ձևավորել քննիչ հանձնաժողով, որպեսզի այս ոլորտի պատախանատուները գան պատասխանատվության, ներկայացնեն իրական վիճակագրական տվյալները»,- ասաց Էնֆիաջյանը:
Խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ 10 օր առաջ «Բարգավաճ Հայաստանը» գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն, որպեսզի պարզի, թե ինչ գործունեություն է ծավալել պարետատունը, ինչ միջոցառումներ է իրականացրել, ինչպիսի կապ է հաստատել միջազգային կազմակերպությունների հետ, միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված ֆինանսական միջոցներն ինչ նպատակի են ծառայեցվել: