կարևոր
1193 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 12:45

Թուրքիան շարունակում է հերքել իրականությունը

Թուրքիան շարունակում է հերքել իրականությունը

Հայոց ցեղասպանության փաստը կրկին հերքելով՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը, Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, նախօրեին նիստ է գումարել: 5 ժամ տեւած դռնփակ հանդիպումից հետո՝ նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Քննարկվել են համապարփակ քայլերը՝ կանխելու Թուրքիային եւ մեր ազգին սեւացնելու համար 1915 թվականի դեպքերն օգտագործող հայկական լոբբիի ջանքերը, եւ այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը»։