«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 19:00-ին:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան, ժամը 19:00-ին, Շենգավիթի դատարանում»,- ասաց Տոնոյանը:
Հարցին՝ եթե կալանքի որոշում կայացվի, ի՞նչ է պատրաստվում անել կուսակցությունը, Տոնոյանը նշեց, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով։
«Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում, բոլոր քաղաքական որոշումները քննարկվելու են քաղաքական թիմի կոնսենսուսի պայմաններում»,-ասաց նա: