Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 7 հազար 843 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 553 հազար 301: Այս մասին հայտնում են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Վերջին մեկ օրում Ռուսաստանում վարակի հետևանքով մահացել է 194 մարդ: Ընդհանուր մահացության ցուցանիշը 7 հազար 478 է:
Օպերատիվ շտաբի տվյալներով վերջին մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել վարակը հաղթահարած 10 հազար 036 մարդ: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 304 հազար 342։