կարևոր
1087 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 12:06

Գեղարքունիքի մարզում հաստատվել են եւս 12 սուբվենցիոն ծրագրային հայտեր

Գեղարքունիքի մարզում հաստատվել են եւս 12 սուբվենցիոն ծրագրային հայտեր

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի  հերթական նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզից ներկայացված ծրագրային հայտերից եւս 12-ը:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, հանձնաժողովի կողմից հաստատվել են Նորատուս համայնքի «Համայնքապետարանի վարչական շենքի կառուցում», Գավառ համայնքի «Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացու փողոցների և Ազատության փող. 2-րդ նրբ. լուսավորության ցանցի կառուցում եւ կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն», Սեւան համայնքի «Թվով 5 բակային ճանապարհների հիմնանորոգում», Վարդենիս համայնքի «Այրք վարչական շրջանի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցում» և այլ ծրագրեր: Վերը նշված համայնքապետարանները օրենսդրությամբ սահմանված կարգով առաջիկայում կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները, որոնց էլ կհաջորդեն շինարարական աշխատանքները:

Խոսրով Խլղաթյան