12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին և կոչված է բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անապատացման դեմ պայքարի միջազգային ջանքերի մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը․
«Այս օրը եզակի հնարավորություն է ընձեռում բոլորին հիշեցնել, որ հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին կարելի է հասնել խնդիրների լուծմանը՝ համայնքների լայն մասնակցության և բոլոր մակարդակներում համագործակցության միջոցով:
Ըստ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 3/COP.12 որոշման «Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ հողային ռեսուրսների որակը և քանակը, ինչը անհրաժեշտ է էկոհամակարգային ֆունկցիաների և ծառայությունների ապահովմանը և պարենային անվտանգության բարձրացմանը, մնում է կայուն կամ աճում ըստ սահմանված ժամանակային և տարածական մասշտաբների և էկոհամակարգերի»:
Այս տարի անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նվիրված է հողերի անապատացմանը և դեգրադացմանը նպաստող հիմնական գործոնի՝ մարդու կողմից արտադրության և ռեսուրսների սպառման անշեղ աճի նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: