Գերմանական Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոնը Մյունխենի «Բավարիա»-ն է:
Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Բավարիա»-ն արտագնա խաղում մրցեց Բրեմենի «Վերդեր»-ի հետ և Ռոբերտ Լևանդովսկու միակ գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց: Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն ունի 76 միավորով և անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ի համար:
«Բավարիա»-ն իր պատմության մեջ 30-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն: Մյունխենյան ակումբը 2013 թվականից սկսած անընդմեջ երկրի չեմպիոն է դառնում: