կարևոր
1528 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-17 09:16

Ոստիկանությունը կուսումնասիրի ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը

Ոստիկանությունը կուսումնասիրի ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը

Ոստիկանությունը կուսումնասիրի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ:

Ոստիկանությանպետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հիշեցնում է, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին:

«Հարգելի լրագրողնե՜ր,ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում:

Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին՝ և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման»,- ասված է հաղորդագրության մեջ։