կարևոր
1655 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 23:47

Ծառուկյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Գագիկ Ծառուկյանը այլեւս խորհրադարան չի մտնի: Ինչպես եւ ԲՀԿ-ականները սպասում էին եւ ակնարկում՝ Ծառուկյանին զրկեցին մանդատից:

Երկրի գլխավոր ամբիոնից գլխավոր դատախազն ասաց՝ 2017թ. ԲՀԿ ընտրակաշառք է բաժանել իրենց մոտ՝ ապացույցները դեռ փետրվարից կային, իսկ միջնորդություն հիմա են ներկայացնում, քանի որ դրանք ամբողջական չէին: ԲՀԿ-ից Արթուր Դավթյանի ելույթը քաղաքական պատվեր են որակել, գլխավոր դատախազն էլ, թե պատվեր չկա մաքուր իրավական գործընթաց է:

Մի քանի ժամ ԱԱԾ-ում հարցաքննվելուց հետո Ծառուկյանը դուրս է եկել շենքից: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ սա շինծու եւ կեղծ գործ է: ԱԱԾ-ի դիմաց հավաքվածներին էլ կոչ է արել տուն գնալ:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։