կարևոր
1310 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 23:55

Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 17-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +18, ցերեկը՝ +33, երեկոյան՝ +29 աստիճան տաքություն։