Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը կանցնի ըստ պլանավորվածի, բայց առանց հանդիսականների:
Այս մասին գրում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Մեծ սաղավարտի տարվա չորս մրցաշարերից ԱՄՆ բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը Նյու Յորքում: Մրցաշարին ներկա չեն լինի երկրպագուները:
ԱՄՆ բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է հեռավոր 1881 թվականին: Այն համարվում է մեծ սաղավարտի տարվա չորս մրցաշարերից մեկը` Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն և Ռոլան Գարոս: ԱՄՆ բաց առաջնության գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ կանանց մենախաղում` Բիանկա Անդրեսկոն: