16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոստիկաններին կարգելվի բերման ենթարկվողների նկատմամբ խեղդող հնարքներ կիրառել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկաններին կթույլատրվի խեղդող հնարք կիրառել միայն այն դեպքում, երբ վտանգ կլինի սեփական կյանքի նկատմամբ:
ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ֆլոյդը մահացել էր, քանի որ ոստիկանն ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած էր պահել նրա պարանոցը: ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ-կրտսերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման դատապարտել են տեղի ունեցածը, իսկ ԱՄՆ-ում ձևավորված բողոքի ցույցերը թիրախավորել են ռասայական խտրականության խնդիրը: Բողոքի ցույցերը տարածվել են նաև այլ երկրներում: