13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ մանրամասնելով, որ ժամը 14։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արեգ Ա-ն իր վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով վարորդ Արեգ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները։