20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը այսօր դյուցազնագրքի նոր ռեկորդ է սահմանել՝ 200 կգ կշռող ծանրաձողով կատարելով կքանիստ վարժություն՝ ծանրաձողը ուսերին պահելով 40 վայրկյան: Լուրը հաղորդում է SHAMSHYAN.com-ը։
Ռեկորդի սահմանմանը ներկա են եղել դյուցազնագրքի ռեկորդի սահմանման աշխատանքները համակարգող հանձնաժողովը՝ նախագահ Հովհաննես Սահակյանը եւ քարտուղար Արամ Ռեւազյանը։ Ռեկորդի սահմանումը ամբողջությամբ տեսագրվել է, հանձնաժողովի կողմից արձանագրվել: Այն կներկայացվի ՀՀ դյուցազնագրքի ասոցիացիա:
Սահմանած ռեկորդը Զ. Պողոսյանը նվիրել է «Կամուրջ 88» նախագծին: