կարևոր
1525 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 19:50

Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն

Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակված: Ոչ մի խնդիր չկա, աջակցության կարիք չկա։ Տեղեկությունն այս՝ խորհրդարանում հավաքված լրագրողներին է փոխանցել  ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր մարզիկին բերման ենթարկելու դեպքին՝ մասնավորապես գրելով․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ձերբակալման տեսագրությունը և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝ իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ նիստ է ընթանում...)։

Տեղյակ եմ խնդրից այնքան, որքան երևում է կադրերից։ Լրացուցիչ տեղեկություն չունեմ և չգիտեմ մանրամասները։

Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից, որպես սպորտի ոլորտի պատասխանատու գերատեսչություններ, ինչպես նաև ոստիկանությունից։

հ.գ. անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը»։