կարևոր
1649 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 18:45

Ես հասկացա, որ գաղտնալսվում է ոչ միայն իմ, այլև իմ մերձավորների հեռախոսները. Նաիրա Զոհրաբյան

Ես հասկացա, որ գաղտնալսվում է ոչ միայն իմ, այլև իմ մերձավորների հեռախոսները. Նաիրա Զոհրաբյան

Ժամանակին ՀՀ գլխավոր դատախազը նախկին իշխանության քաղաքական պատվերն էր կատարում և Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնխմելիությունից զրկելու նախագիծ մտավ, հիմա այդ նույն դատախազը, կատարում է այս իշխանության պատվերը. ԱԱԾ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը:

«Տեղի ունեցածը միանշանակ քաղաքական է և իրավական գործընթաց ընդհանրապես չկա, եղել է քաղաքական վենդետա, ցավով եմ ասում դա: Սա երկիրը շատ վատ տեղ է տանելու, մենք 21-րդ դարում ենք ապրում, և իշխանությունը չի կարող իշխանության բլոկադայի ենթարկի, չի կարող հավերժ երկարացնել արտակարգ ռեժիմը՝ արգելելով մարդկանց ազատ ցույցի իրավունքը: Այս ամենը շատ կարճ ժամանակ անց ավարտվելու է: Իմ հորդորն էր խորհրդարանում՝ ՀՀ գլխավոր դատախազին չդնել իր մասնագիտական և բարոյական վերջակետը»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դատախազի ներկայացրած նյութում, ոչ մի տեղ չկա տեղեկություն, որ Ծառուկյանը գումար է փոխանցել որևէ անձի.

«Երբ դատախազը ներկայացնում էր ընտրակաշառքի գործ, որևէ փաստ, որ Ծառուկյանը «իքսին» գումար է տվել և ասել է՝ կգնաս ձայն կգնես, որևէ փաստ դատախազը չներկայացրեց: Թղթի վրա գրելը փաստ և փաստաթուղթ չէ: Երբ երկիրը գնում է ռեպրեսիաների ճանապարհով, դա շատ վատ ավարտ է ունենում, ես ցավում եմ, որ հեղափոխությունը տխուր վախճան է ունենալու: Ես դա չէի  ցանկանա»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մի քանի քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել ստեղծված իրավիճակի հետ կապված և իր կարծիքով պետք է քաղաքական առողջ ուժերի կոնսոլիդացա կատարվի.

«Ես կարծում էի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այս շենքը՝ ԱԱԾ-ն իր ոտքով-գլխով պետք է դուրս գար իմ հեռախոսի մեջից, բայց ես հասկացա, որ գաղտնալսվում է ոչ միայն իմ, այլև իմ մերձավորների հեռախոսները»: