կարևոր
819 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 18:28

ԲՀԿ քաղխորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

ԲՀԿ քաղխորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ Հայրենիք, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Մեկ Հայաստան կուսակցությունների հայտարարությունը:

«Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին: Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում: Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների, անհատների և կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի անդունդը գահավիժող մեր հայրենիքը փրկելու ժամանակը»: