կարևոր
2321 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 18:17

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հունիսի 16-ից սկսած անձը հաստատող փաստաթուղթ իրենց մոտ չունենալու դեպքում կտուգանվեն 10 հազար դրամով: Այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը: Դիմակ չկրելու համար վարչական իրավախախտումը ձևակերպելու ընթացքում խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ: Սրանից գործընթացի արդյունավետությունը տուժում է: Անձնագիր չունենալն ու դիմակ չկրելը կլինեն առանձին իրավախախտումներ: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված: