կարևոր
2385 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-16 17:39

Շահումյանցիների խնդիրը պետք է դառնա ԼՂ հարցում միջազգային օրակարգի բաղկացուցիչ հարց. Տաթևիկ Հայրապետյան

Շահումյանցիների խնդիրը պետք է դառնա ԼՂ հարցում միջազգային օրակարգի բաղկացուցիչ հարց. Տաթևիկ Հայրապետյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ շահումյանցիների բարձրաձայնած խնդիրները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի միջազգային օրակարգի բաղկացուցիչ մաս: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստում, նշելով, որ այս օրերին լրանում է Ադրբեջանի կողմից Շահումյանի հայաթափման 28-րդ տարելիցը:

«Մեր միջազգային գործընկերների հետ տարվող քաղաքականության համատեքստում շատ կարևոր է ցույց տալ Ադրբեջանի իրագործած քաղաքականության շարունակականությունը, որի վառ օրինակներից մեկը Շահումյանում տեղի ունեցած դեպքերն են: Հետագա մեր գործունեության ընթացքում շահումյանցիների բարձրաձայնած խնդիրները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային օրակարգի կարևոր և բաղկացուցիչ հարց»,- ասաց Հայրապետյանը:

Շահումյանի շրջանը 1992-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը (շուրջ 20.000) տարհանվել է։ Այնուհետև Շահումյանը վերաբնակեցվել է ադրբեջանցիներով, իսկ Շահումյան քաղաքը անվանափոխվել է Աշաղի Ագջաքենդ։ Շահումյանի մի շարք գյուղեր հայաթափվել էին դեռևս 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին խորհրդային զորքերի և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրականացված «Օղակ» ռազմաոստիկանական գործողության արդյունքում։