կարևոր
1930 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 16:43

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին ներկայացրեց Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությունը

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին ներկայացրեց Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությունը

 Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովին ներկայացրեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը: Դավթյանը նշեց, որ ձեռք են բերվել բավարար ապացույցներ՝ ընտրակաշառքի գործում Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում տրված ցուցմունքներն ու խուզարկության արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար»,- ասաց Դավթյանը:

Ազգային ժողովը փակ քվեարկությամբ արդեն պատգամավոր Գագիկ Ծառուկյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: