12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունից։
Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների հաշվարկով Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնամխելիությունից։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 87-ը։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Կողմ քվեարկել է 87-ը։ Նման միջնորդություն ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նշենք, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն քվեարկությանը չեն մասնակցել։
ԱԱԾ-ն կիրակի առավոտյան խուզարկություն իրականացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել էին ԲՀԿ-ական պատգամավորները և մարդիկ, որ ներկայանում էին Ծառուկյանի աջակիցներ: Մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից` պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: