04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ուկրաինայի նախագահի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նախագահի լրատվական ծառայությունը հաղորդել է, որ նրա մոտ թոքաբորբը միջին ծանրության է, առայժմ թթվածնային սարքի կարիք չունի: Առողջական վիճակը գնահատվում է կայուն:
Նախորդ շաբաթ Ելենա Զելենսակայան թեստավորում էր անցել, և նրա մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրանց երեխաների մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նրանք հանձնել են կրկնակի թեստ, որի արդյունքը բացասական է եղել: