16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը: Նաիրա Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդության ներկայացմանը:
«Այս ամենը սկսվեց, երբ ԲՀԿ քաղաքական խորհրդի հատուկ նիստում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց երկրի իշխանությունների՝ տարբեր ոլորտների ձախողումները և ասաց՝ լրջացեք, հետևություններ արեք, երկիր ենք կորցնոմ, կորոնավիրուսը դարձել է անկառավարելի Հայաստանում»,-ասաց Զոհրաբյանն ու նկատեց՝ դրանից հետո սոցիալական ցանցերում սկսեցին հայհոյել նրան:
Անդրադառնալով իր եկամուտների հայտարարագրին՝ նշեց, որ այն բաց հրապարակային մոտ 13 տարի տեղադրվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բաց կայքում: Նա վստահեցրեց՝ վերջին 9 տարում իր հայտարարգրում որևէ բան չի փոխվել: Զոհրաբյանը չի հրաժարվում իր հայտարարագրից:
Դիմելով դատախազին ասաց. «Դուք որևէ հիմք չներկայացրեցիք, թե ինչու պետք է Գագիկ Ծառուկյանին ներկայացվի մեղադրանք: Դուք չկարողացաք որևէ փաստարակ ներկայացնել, որ Գագիկ Ծառուկյանը ձեր նշած X անձին գումար է տվել՝ ինչպես Դուք եք ներկայացնում՝ ընտրակաշառք բաժանելու համար: Ձեր ներկայացրած թուղթն ընդամենը թուղթ է, այն իրավական փաստաթուղթ չէ, իրավական որևէ ուժ չունի»:
Նա նշեց, որ իրեն օգնելու են Եվրոպական դատարանի հետ աշխատող լրջագույն փաստաբաններ, և ինքը ապացուցելու է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը քաղաքական հաշվեհարդար է: Զոհրաբյանն անվստահություն հայտնեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: