կարևոր
2385 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 15:06

«Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից դրդված. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից դրդված. Ալեն Սիմոնյան

 Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին «Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից դրդված: Այս մասին Սիմոնյանն ասաց հունիսի 16-ի խորհրդարանի նիստի ընթացքում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչած հայտարարություններին, թե իրենց և իրենց կուսակցության ղեկավարի նկատմամբ ֆեյք օգտատերերը ճնշումներ են գործադրում, Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի որևէ պետական մարմնում չկա կառույց, որը համակարգում է քաղաքական որևէ նպատակի ծառայող ֆեյք:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդությունը: