19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ՀՀ ազգային ժողովի շենքի մոտից ավելի քան 150 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Ժամը 13։30-ի դրությամբ ԱԺ-ի դիմացից ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 154 անձ»,- նշեցին ոստիկանությունից։
Ազգային ժողովը հունիսի 16-ին քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։