կարևոր
1270 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 15:30

Պորոշենկոյի հայրն է մահացել

Պորոշենկոյի հայրն է մահացել

84 տարեկանում մահացել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայրը՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Պորոշենկոն: Այս մասին տեղեկացնում են «Եվրոպական համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները գրել էին, որ Պորոշենկոյի հայրը մահացել է կաթվածի հետևանքով:

Այս առնչությամբ կուսակցության մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ Ալեքսեյ Պորոշենկոն մահացել է հունիսի 16-ին. «Այսօր դադարել է զարկել մեծ մարդու, հողագործի, հասարակական եւ քաղաքական գործչի, Ուկրաինայի հերոսի սիրտը»,- ասել են խմբակցությունում:

Նշվում է՝ կուսակցության անդամները ցավակցություն են հայտնել Պորոշենկոյի ընտանիքին: