12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական ուղիղ կապը կանցկացվի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից հետո: Սյս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրում է РИА Новости-ն:
«Կոնկրետ ժամկետի մասին մենք կհայտնենք հավելյալ: Ասեմ, որ դա կլինի ամբողջական ֆորմատով ուղիղ կապ՝ շփում քաղաքացիների հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պատասխանելով ճշտող հարցին, նա ընդգծել է, որ մինչ քվեարկությունը նախագահը չի պլանավորում ուղիղ կապ անցկացնել:
Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի հուլիսի 1-ին: