կարևոր
1314 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 14:56

Լիբանանում բախումների հետևանքով ավելի քան 35 մարդ է ձերբակալվել

Լիբանանում բախումների հետևանքով ավելի քան 35 մարդ է ձերբակալվել

Ռազմական հատուկ նշանակության ծառայության ստորաբաժանումը 36 մասնակից է ձերբակալել բանակի եւ ոստիկանության հետ բախումների արդյունքում. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Լիբանանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է՝ երկուշաբթի օրը Լիբանանի նախագահ Միշել Աունը եւ վարչապետ Հասան Դիյաբը հայտարարություն էին տարածել այն մասին, որ անհրաժեշտ է հայտնաբերել եւ ձերբակալել ջարդերի եւ իրավապահների հետ բախումների բոլոր մասնակիցներին եւ պատվիրատուներին: Կառավարության ղեկավարն ասել էր, որ երկրի ներսում եւ արտերկրում որոշակի ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը Լիբանանում եւ վտանգել քաղաքացիական հասարակությունը, ինչպես՝ նաեւ մասնավոր եւ հանրային սեփականությունը:

«Հատուկ նշանակության ծառայության ստորաբաժանման կողմից հունիսի 11-ից 15-ը ընկած ժամանակահատվածում ձերբակալվածների թիվը երկրի տարբեր մասերում հասել է 36-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2019-ի հոկտեմբերի 17-ին Լիբանանում անկարգություններ ու բախումներ էին սկսվել: Հարյուր հազարավոր քաղաքացիներ երկրում դուրս էին եկել հակակառավարական ցույցերի՝ պահանջելով արդյունավետ տնտեսական բարեփոխումներ իրականացնել, պատասխանատվության ենթարկել կոռուպցիայի մեջ ներքաշված քաղաքական գործիչներին, ինչպես նաև վերադարձնել պետական բյուջեից գողացված միջոցները: Ի վերջո նոյեմբերին Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց անկարգությունների ֆոնին:

Այնուհետև, հունվարի վերջին երկրի նախագահը հավանություն տվեց Դիյաբի գլխավորությամբ նախարարների կաբինետին, սակայն զանգվածային ցույցերը երկրում չդադարեցին: Լիբանանի քաղաքների փողոցները հանդարտվեցին միայն կորոնավիրուսի տարածման ու երկրում «քաղաքացիական մոբիլիզացիայի» ռեժիմի ներդրման սպառնալիքի հայտնվելուց հետո: Բայց արդեն ապրիլին Տրիպոլիում, Բեյրութում եւ Սայդում դարձյալ դուրս եկան ցույցերի, որոնք զանգվածային ջարդերի վերածվեցին՝ լի բանկերի հրկիզմամբ ու բախումներով բանակի ու ոստիկանության հետ: