կարևոր
1428 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 14:11

Բելառուսը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել. Լուկաշենկո

Բելառուսը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել. Լուկաշենկո

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհում բավականաչափ բնական գազ կա, և պետությունը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«…Փառք Աստծո և՛ աշխարհում բավարար նավթ կա, և՛ գներն են ընդունելի: Բնական գազն էլ բավարար է, պայքար կա մեր շուկայի համար բնական գազ մատակարարող հիմնական խաղացողների միջև: Այլընտրանք կա, կարելի է այն գտնել»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսը պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել ռուսական գազի գինը 2020 թվականի համար՝ իր «ճիշտ և արդար մակարդակում» բնութագրմամբ: Ավելի վաղ Լուկաշենկոն նշել էր, որ ներկա պայմաններում Մինսկի համար ռուսական գազը պետք է լինի հազար խմ-իհամար 40-45 դոլարի սահմաններում, այլ ոչ թե 127 դոլար, ինչպես հիմա է: