կարևոր
373 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-16 13:55

Մոսկվա է ժամանել Իրանի ԱԳ նախարար Զարիֆը

Մոսկվա է ժամանել Իրանի ԱԳ նախարար Զարիֆը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: 

Նշվում է՝ օդանավը ժամանել է «Վնուկովո-3» օդանավակայան:

Իրանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների պաշտոնական ներկայացուցիչներն ավելի վաղ նշել էին, որ Մոսկվա այցի ժամանակ Զարիֆը հանդիպելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցություններն ընթանալու են երեքշաբթի:

Հիշեցնենք՝ Զարիֆը Ռուսաստան է ժամանել Անկարայից, որտեղ թուրք գործընկերոջ հետ քննարկել է նաեւ Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափով գագաթնաժողովի նախապատրաստման հարցը: