կարևոր
1571 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 13:28

Փաշինյանի հրամանով Ռոմանին` մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն, պառկացնում են ասֆալտին. Միհրան Հակոբյան

Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյան: Մենք Ռոմանով հիացել ու հպարտացել ենք: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել նախկին պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

Նա գրել է. «Ռոմանը մեզ ուրախություն ու հպարտություն է պարգևել: Հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով Ռոմանին` մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն, պառկացնում են ասֆալտին, որովհետև Ռոմանը համարում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, համարում է, որ կարծիք ու տեսակետ ունենալու իրավունք ունի: Սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ: Միրզոյան Արարատի ասած` է՞ս չեք, արա...»: