կարևոր
389 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-16 13:15

«Օսկարի» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

«Օսկարի» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը 2021-ին տեղի կունենա ապրիլի 25-ին: Այս մասին կինոակադեմիան գրառում է հրապարակել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Դա ճշմարիտ է: Հաջորդ տարի՝ 2021-ին,  «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին»,-ասվում է հաղորդագրությունում:

«Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները կհրապարակվեն փետրվարի 9-ին, իսկ մարտի 15-ին հայտնի կդառնան մրցանակաբաշխության հավակնորդների անունները:

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 28-ին: