Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 248 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 545 հազար 458: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Վերջին մեկ օրում Ռուսաստանում վարակի հետևանքով մահացել է 193 մարդ: Ընդհանուր մահացության ցուցանիշը 7 հազար 248 է:
Օպերատիվ շտաբի տվյալներով վերջին մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել վարակը հաղթահարած 9 հազար 767 մարդ: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 294 հազար 306: