Վաղ առավոտից լարված իրավիճակ է ԱԺ-ի հարակից տարածքում։ Ժամը 11.00-ի դրությամբ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 103 անձ:։ ԱԺ հարևանությամբ քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է։ Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած քաշքշուքիհետևանքով ոստիկանները բերման ենթարկեցին նաև ըմբիշ Ռոման Ամոյանին։
Նշենք, որ ոստիկանները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, որտեղ այժմ քննարկվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։