կարևոր
1561 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 11:21

Քննչական կոմիտեն՝ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակի խուզարկության մասին

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ այսօր արված հայտարարության առնչությամբ տեղեկացնում ենք, որ քրեական գործը, որի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ, գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկված են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները»։