23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հունիսի 12-ին հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետը հատած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ռադիո Մառնեուլին», հաղորդում է Aliq.ge-ն։
Ինչպես նշվում է, քաղաքացիները սահմանից անմիջապես տեղափոխվել էին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկա, որտեղ էլ նրանցից կորոնավիրուսի թեստի համար նմուշառում է կատարվել: Հայաստանից ժամանած ամուսինների մոտ հունիսի 13-ի առավոտյան արդեն հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, որոնցից 2-ը բուժաշխատող են, 5-ը կարանտինային գոտում էին գտնվում և 1-ը բեռնատարի վարորդ է: