կարևոր
2468 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 09:58

Սասուն Միքայելյանը մտերիմների մոտ տղամարդու խոսք է տվել, որ Ծառուկյանի դեմ չի քվեարկի. «Հրապարակ»

Սասուն Միքայելյանը մտերիմների մոտ տղամարդու խոսք է տվել, որ Ծառուկյանի դեմ չի քվեարկի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը միանշանակ չի ընդունվել նաեւ «Իմ քայլը» խմբակցությունում:

Մեզ ասացին, որ Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Սասուն Միքայելյանը մտերիմների մոտ տղամարդու խոսք է տվել, որ կողմ չի քվեարկելու նրա՝ պատգամավորական անձեռնմխելիությունը դադարեցնելու հարցին:

Չնայած քվեարկությունը փակ, գաղտնի է, բայց, ըստ տեղեկությունների, քաղաքական որոշում է կայացվել, որպեսզի բոլորը մեկ մարդու նման կողմ քվեարկեն, թեպետ պահանջվում է ԱԺ 3/5-ի քվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում