24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։
Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա»,- մանրամասնել է նա։
Ի դեպ ավելի ուշ հայտնի է դարձել, որ խոսքը վերաբերում է ԲՀԿ կուսակցական գրասենյակում գտնվող՝ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակին։