12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի մեկնարկի օրը հայտնի է: Այս մասին գրում է Sport Italia-ն:
Ըստ պարբերականի, առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին: Մրցաշրջանների միջև եղած հանգստի շրջանը կձգվի 6 շաբաթ: Իսկ տրանսֆերային պատուհանը կբացվի սեպտեմբերի 1-ին և կփակվի հոկտեմբերի 5-ին:
Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: