01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հունիսի 15-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներգրավված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջաններ, նախապատրաստել և կազմակերպվել է մարտական գործողությունների վարումը։
Զորավարժության ընթացքում ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողություններն ու անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Զինծառայողները արագ և ճշգրիտ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները, ցուցաբերել մասնագիտական բարձր կարողություններ: