12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Եվրոպական երկրները շարունակում են մեղմացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: Անգլիան բացում է ոչ պարենային ապրանքների խանութները, Ֆրանսիան վերաբացում է սահմանները ԵՄ անդամ այլ երկրների հետ, իսկ Իսպանիան ընդունում է առաջին զբոսաշրջիկներին Գերմանիայից: Նշվում է, որ դա առայժմ փորձնական քայլ է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փորձնական այդ քայլի շրջանակում Իսպանիան Գերմանիայից կընդունի 11 հազար զբոսաշրջիկի: Նրանք հիմնականում Իսպանիա են մեկնում երկշաբաթյա հանգստի նպատակով: Իշխանությունները ցանկանում են հասկանալ, թե նոր կանոններն ու սահմանափակումներն ինչպես են յուրացնում զբոսաշրջային կազմակերպությունները: Այդ կանոններն ու սահմանափակումները մտցվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Իսպանիան մտադիր է ամբողջությամբ զբոսաշրջիկների համար սահմանները բացել հուլիսի 1-ից: