05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հունիսի 14-ի ժամը 2։00-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 50-ամյա մի տղամարդ բուժօգնության է տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ, զրուցեցին բժշկի հետ: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից րոպեներ անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է պատճառել Նորքի 27-ամյա մի բնակիչ: Ժամը 2.30-ի սահմաններում կասկածվողը Արմենակյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դանակը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: