կարևոր
1432 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 21:23

Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր. մեկ անձ կալանավորվել է

Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 21-ամյա բնակիչը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում, 2019-2020թթ. ընթացքում Երևան քաղաքի տարբեր փողոցներում կայանված ավտոմեքենաներից կոտրել-պոկելու եղանակով, գաղտնի հափշտակել են տարբեր արժողության կողային հայելիներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 21-ամյա երիտասարդը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020թ. հունվարի-փետրվար ամիսներին Երևան քաղաքի Բաշինջաղյան և Կոմիտաս փողոցներում օգտվելով տարածքում մարդկանց բացակայության հանգամանքից, գաղտնի հափշտակել է կայանված ավտոմեքենաների առջևի կողային հայելիները՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս կալանավորվել է: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: